ԵՄ-ից հայտնել են, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին:
«Բորելը Ուկրաինա այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Յենս Ստոլտենբերգի հետ։ Քննարկվել են Ռուսաստանի զինված ուժերի ավելացումը Ուկրաինայի սահմանին, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի երկու նախագծերը, որոնք Ռուսաստանը հասցեագրել է ԱՄՆ-ին ու դաշինքի անդամներին»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ:
Ժոզեպ Բորելն Ուկրաինայում է հունվարի 4-6-ը: