Թուրքական «Türkiye» պարբերականը գրում է, որ Միջերկրական եւ Սեւ ծովերում գազի վիթխարի պաշարների հայտնաբերումից հետո օրերս եւս մեկ խոշոր հայտնագործում է արվել։ Միջերկրական ծովի ընդերքում հայտնաբերվել է 405 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու պաշար:
Մասնավորապես, «Գյուբրեթաշ» տեղամասում հայտնաբերվել է հարյուր տոննա՝ 6,6 միլիարդ դոլար արժողության ոսկի: Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայի տարածքում ոսկու պաշարը 6,5 հազար տոննա է։ Ներկայում այդ պաշարներից հնարավոր է արդյունահանել 1,5 հազար տոննան: Ընդ որում, միայն մատչելի ոսկու պաշարները գնահատվում է 405 միլիարդ դոլար: