Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի շուրջ Ազգային ժողովում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկել է որսորդական զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
«Կարող եք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ մեր գյուղերի տղամարդկանց զինելու հետ կապված, դրանով մեր քաղաքացիները լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն: Մտածենք, թե ինչպես անենք, որ զինենք մեր սահմանամերձ համայնքների գյուղացիներին, որ յուրաքանչյուր տղամարդ իր տանն ունենա զենք». ասել է Փարսյանը։
Նրա կարծիքով դա անվտանգային անհրաժեշտ միջոցառում է Սյունիքի այն գյուղերի համար, որոնք այսօր դարձել են Ադրբեջանի հետ սահմանակից։