ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հունվարի 10-ին կհրապարակվի իր հրամանը, ըստ որի՝ հանրային վայրեր՝ սննդի օբյեկտներ, մշակութային օջախներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն թեստի բացասական արդյունք կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր:
Կառավարության նիստում Ավանեսյանը նշել է, որ առաջիկայում հանրային սննդի վայրեր, ինչպես նաեւ մշակութային միջոցառումների այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք` արված վերջին 72 ժամվա ընթացքում, պատվաստման հավաստագիր, կամ ռապիդ թեստի արդյունք` արված վերջին 24 ժամվա ընթացքում։
Նախարարի հրամանը ուժի մեջ կմտնի հրապարակվելուց 15 օր հետո:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիների բոլոր թեստերի ու պատվաստումների մասին տեղեկությունը հասանելի է հեռախոսային հավելվածների միջոցով, եւ դրանք ներկայացնելով՝ հնարավոր կլինի ազատ մուտք գործել հանրային բոլոր վայրեր։