ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է:
Նա ընդգծել է, որ հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը համեմատաբար թեթեւ է: Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է։
Ռոմելլա Աբովյանը նշել է, որ չնայած դրական ցուցանիշին՝ կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Կանխատեսվում է հաստատված դեպքերի թվի ավելացում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, տոնական օրերին էլ ակտիվ շփումներ են եղել:
Համաճարակաբանն ընդգծել է, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա շեշտել է, որ պատրաստվածության բարձր մակարդակ ունեցող երկրներում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի դեպքում հիվանդությունը բավական թեթեւ է ընթանում: