ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների` հարաբերությունների կարգավորման հարցով առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ դեկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։