Ըստ ամերիկյան FlightAware-ի՝ եղանակային անբարենպաստ պայմանների եւ կորոնավիրուսի նոր` «Oմիկրոն» մանրէահիմքի պատճառով աշխարհում չեղարկվող թռիչքների թիվը օրեցօր ավելանում է։ Հունվարի 4-ին ընդհանուր առմամբ հետաձգվել է 3894 թռիչք, հունվարի 5-ին չեղարկվել է 3590 չվերթ, հետաձգվել՝ 5674 չվերթ։
Ամենաշատը չեղարկվել են չինական China Eastern ավիաընկերության չվերթերը։ Միեւնույն ժամանակ չեղարկված չվերթերից 1431-ը բաժին է ընկնում դեպի ԱՄՆ կամ ԱՄՆ-ից թռիչքներին։