Ըստ «Արմենիա» ավիաընկերության՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով ավիաընկերությունը հետաձգել է հունվարի 6-ի չվերթը դեպի Շարմ էլ Շեյխ։
Ավիաընկերությունից ներողություն են հայցել եւ վստահեցրել, որ Երեւան-Շարմ էլ Շեյխ չվերթը կիրականացվի հունվարի 6-ին՝ Երեւանի ժամանակով 21։30-ին։