ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ծախսել է 21 միլիարդ 578 միլիոն 431 հազար 824 դրամ։
ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է բացառապես իր կատարած ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաեւ այլ գերատեսչությունների կողմից։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը 10.883.977.658 դրամ։
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով) 2.602.441.347 դրամ են։
ՔՈՎԻԴ-19-ի շրջանակում բուժաշխատողների պարգեւատրումը 82.948.723 դրամ է, իսկ պատվաստման գործընթացի շրջանակներում տրվող լրավճարը՝ 1.229.286.016 դրամ։ Բուժառուների եւ բուժանձնակազմի սննդի կազմակերպման համար ծախսվել է 763.752.705 դրամ։
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունն ապահովելու համար անհրաժեշտ է եղել 65.767.369 դրամ։ Դեղորայքի եւ ԲՆԱ հագեցվածության համար ծախսվել է 4.550.893.776 դրամ։ Բժշկական սարքավորումներով հագեցվածությունն արժեցել է 743.483.081 դրամ։
Բժշկական կենտրոնների վերանորոգման համար անհրաժեշտ է եղել 208.250.651 դրամ։ Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումները եղել են 261.992.384 դրամ։
Պատվաստանյութի տեղափոխումը Հայաստան կազմակերպելու համար ծախսվել է 185.638.114 դրամ։
ԱՆ-ն ընդգծել է, որ համավարակով պայմանավորված ծախսերը շարունակական են․ դրանց մասին պարբերաբար տեղեկություն է տրամադրվում։
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 129-ով եւ դարձել 345.518: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7997 է։