Ըստ ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շուրջ 500 քաղաքացու մասնակցությամբ կձեւավորվի ժողովրդական ուժ, որը ոստիկանության հետ կպաշտպանի խաղաղ բնակիչներին, ինչպես նաեւ պետական կարեւոր օբյեկտներն ու այն ձեռնարկությունները, որոնք ապահովում են քաղաքի կենսագործունեությունը։
Կամավորների թվում են մարզիկներ, բժիշկներ, գործարարներ, մանկավարժներ։