Ղազախստանի Երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ 11-ամյա երեխայի մահվան մասին։ Ըստ ղազախական լրատվամիջոցների՝ երեխան մահացել է հունվարի 5-ին հրազենային վնասվածքից։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է ճակատագրական կրակոցը։
Նախօրեին էլ Ալմաթիում ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Նրա հայրը նույնպես հոսպիտալացված է։ Ընտանիքը եղել է ավտոմեքենայում, երբ զինված անձինք կրակել են նրանց ուղղությամբ։