«Յանդեքսի»` թռիչքներին հետեւող առցանց ծառայությունից հայտնել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի «Շերեմետեւո», «Դոմոդեդովո» եւ «Վնուկովո» օդանավակայաններում հունվարի 10-ին ընդհանուր առմամբ ավելի քան 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։
Մոսկվայի ժամանակով 13:45-ի դրությամբ` «Շերեմետեւո» օդանավակայանում 14 չվերթ հետաձգվել է, 23-ը` չեղարկվել, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 18 չվերթ, 1-ը՝ չեղարկվել, «Վնուկովո»-ում հետաձգվել է 8 չվերթ: