«Կարմիր ժամանակներ։ Պատմությունը մեկ գույնով» շարքի չորրորդ հաղորդումն է։ Վարդան Հարությունյանը (Հայ երիտասարդների միություն), Գրիգոր-Հովհաննես Եղյանը (Յոթ հայրենասերներ), Շահեն Հարությունյանը, Ազատ Արշակյանը (Ազգային միացյալ կուսակցություն) եւ ուրիշ այլախոհներ պատմում են 1960-1980-ականներին հանուն ազգային իրավունքների եւ անկախության մղված պայքարի մասին։ Հարցազրույցները նկարահանվել են Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։
Օգտագործված են հատվածներ «Վերսուս» ստուդիայի «Չարձանագրված սպանություն» ֆիլմից։