Արցախի ՆԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանն այսօր հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ Ասկերանի շրջանում։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ 17:00-ին Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տեւողությամբ ինտենսիվ կրակ են բացել Նախիջեւանիկ գյուղի տարածքում նռան այգում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող չորս քաղաքացիական անձանց ուղղությամբ եւ թույլ չեն տվել, որ նրանք դուրս գան այգուց։
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիներն անվնաս տարհանվել են։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
Այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ է բացել նաեւ Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։
Հունվարի 8-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։