ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի 1461 քաղաքացիներ տարհանվել են Ղազախստանից: Նրանք Ալմաթիի օդանավակայանից տարհանվել են ռուսական ռազմատրանսպորտային օդանավերով։ Ալմաթիից Եկատերինբուրգ են տարհանվել նաեւ ռուսական երիտասարդական մարզական խմբի անդամները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Ղազախստանում Վրաստանի քաղաքացիների ճակատագրին։ Նա նշել է, որ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նրանց հետ առցանց ռեժիմով մշտական կապ է պահպանում եւ տեղում համապատասխան օգնություն ցուցաբերում։
Ըստ «Գրուզիա օնլայն» կայքի՝ Ղարիբաշվիլին շեշտել է, որ կառավարության ակտիվ ջանքերով նրանց մի մասն արդեն վերադարձել է Վրաստան։ Դեռեւս Ղազախստանում մնացած Վրաստանի քաղքաքացիներն առաջիկա օրերին կվերադառնան Վրաստան։
Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ առաջիկա օրերին բոլոր միջոցները կգործադրվեն Ղազախստանում լարվածությունը թուլացնելու համար։