Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն այսուհետեւ կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը:
Ըստ Sputnik Արմենիայի՝ գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020-ի նոյեմբերից մինչեւ 2021-ի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում, գործերի ընդունման-հանձնման ընթացակարգն արդեն սկսվել է:
Ներկայում Վոլկովը ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարն է։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։