ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հայտնաբերված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի զինամթերքը:
Վտանգավոր գտածոն հողագործության ժամանակ հայտնաբերել է Ասկերանի շրջանի բնակիչը։
Ռազմամթերքի ականազերծման խմբի մասնագետները դասակարգել են այն որպես 300 մմ ռեակտիվ արկ։ Քանի որ արկը հնարավոր չէր տեղափոխել, որոշում է ընդունվել այն տեղում ոչնչացնելու մասին՝ անվտանգության բոլոր միջոցառումների պահպանմամբ:
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովն ասել է, որ ականազերծման մասին հայտը եկել է Ասկերանի շրջանի ղեկավարությունից՝ գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ անցկացնելու հիմնավորմամբ:
Ընդհանուր առմամբ` 2020-ի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական ջոկատների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2322,1 հեկտար տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26078 պայթուցիկ առարկա: