Արցախի Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնել է, որ Ստեփանակերտում գործող 20 առեւտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն`12 գնաճ, 5 գնանկում:
Տարբեր չափերով աճել են կաթնամթերքի գրեթե բոլոր տեսակների, ալյուրի, ոսպի, շաքարավազի, թեյի, սոխի, վարունգի, իսկ նվազել ադամաթուզի (բանան), մակարոնի, սպիտակ երկարահատիկ բրնձի, ձվի, կարագի գները։
Գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ։