ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում կեսգիշերին հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի մարմին։
«Հայտնաբերվել է ՀՀ ԶՈU զինծառայող, շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում:
Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»` հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ երեկվա գործողությունները դադարեցվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ։
Ադրբեջանական կողմը երեկ՝ 15։15-ի սահմաններում, կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ադրբեջանցիները կիրառել են հրետանի եւ ԱԹՍ, հայկական կողմն ունի 3 զոհ եւ 2 վիրավոր։