Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՀԱՊԿ խաղաղապահ հայկական ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը հայտնել է, որ Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկը դարձել է ահաբեկիչների կողմից տեղի ջրատարի թունավորումը թույլ չտալը:
Հայ զինվորականները հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտը՝ Ալմաթիի «Բարեկամություն» ջրանցքի պոմպակայանը, որպեսզի ծայրահեղականները չփորձեն թունավորել ջուրը։
«Ջրատարը ռազմավարական օբյեկտ է, եւ ջուրը թունավորելու տեսական սպառնալիք կար»,- նշել է խաղաղապահ հայկական ստորաբաժանման հրամանատարը:
Ավելի վաղ RT-ն հայտնել էր, որ հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի գործարանը, որը հաց է մատակարարում ամբողջ քաղաքին: