Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարել է, որ Հայաստանում կոլոռեկտալ (հաստ եւ ուղիղ աղու) քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար կիրականացնի վեց ամիս անվճար կոլոնոսկոպիա (ներառյալ անզգայացումը):
Ընդ որում ախտորոշումը կկատարվի վերջին սերնդի լավագույն էնդոսկոպիկ (կոլոնոսկոպ) համակարգով, որը կենտրոնը ձեռք բերել վերջերս:
Ըստ կենտրոնի տվյալների, կոլոռեկտալ քաղցկեղն աշխարհում երրորդ ամենատարածված քաղցկեղն է մեծահասակների շրջանում:
Վերջին տասը տարվա ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում հիվանդության որոշակի աճի միտում է նկատվում. 2009-ի համեմատ 2019-ին նոր հայտնաբերված դեպքերի թիվn ավելացել է մոտ հարյուրով։
Մինչդեռ վաղ հայտնաբերման դեպքում հիվանդությունը կարելի է ոչ միայն գրեթե ամբողջովին բուժել (մինչև 90 տոկոս հավանականությամբ), այլեւ՝ կանխարգելել: