Deutsche Bank-ը եւ Signature Bank-ը հրաժարվել են ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությունից այն անկարգություններից հետո, որոնք նրա կողմնակիցները սարքել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում: Ըստ Արմենպրեսի՝ հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Deutsche Bank-ը որոշել Է դադարեցնել բոլոր գործարար հարաբերությունները Թրամփի եւ նրա Trump Organization ընկերության հետ: Բանկում ԱՄՆ-ի գործող նախագահի պարտքն ավելի քան 300 միլիոն դոլար է, նա պետք է այն վճարի մինչեւ 2024 թվականը: Անցյալ տարվա դեկտեմբերին բանկի պրոֆիլային բաժնի պետ Ռոզմարի Վրաբլիկը, որը նպաստել է այդ վարկերի ստացմանը եւ իրականացրել Թրամբի կապը Deutsche Bank-ի հետ, առանց պատճառաբանության պաշտոնաթողություն է խնդրել:
Signature Bank-ը տեղի ունեցած անկարգությոններից հետո փակել է Թրամփի անձնական երկու հաշիվերը, որոնցում կար շուրջ 5,3 միլիոն դոլար: Բացի դրանից, բանկը Սպիտակ տան գործող ղեկավարին կոչ է արել վաղաժամկետ վայր դնել լիազորությունները:
«Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնաթողությունը ճիշտ որոշում կլինի ի շահ մեր ժողովրդի»,-ընկերության հայտարարությունից մեջբերում է անում Bloomberg-ը։