Ամերիկյան The Washington Post պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցներին: Դրա մասին վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի տիրապետության տակ հայտնված փաստաթղթերը:
Պարբերականի տվյալներով՝ առաջարկվող պատժամիջոցները կարող են վերաբերել ռուս բարձրաստիճան զինվորականներին եւ պաշտոնյաներին, այդ թվում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ կշոշափեն SWIFT միջբանկային վճարումների համակարգը:
«Դեմոկրատ սենատորները պատժամիջոցների թարմ փաթեթը կհրապարակեն, եթե ՌԴ նախագահը ներխուժի Ուկրաինա»,- հայտնել է ամերիկյան պարբերականը: