Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի հյուսիս-արեւելքում ավարտվել է «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սեւծովյան նահանգները՝ Տրապիզոնը եւ Գումուշհանեն:
29 կմ երկարությամբ երկկողմանի թունելը կլինի Եվրոպայի ամենաերկար ճանապարհային թունելը, որը կմիացնի Թուրքիայի արեւելյան սեւծովյան շրջանը Հարավային Կովկասի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ։
Թունելի շինարարությունը Գումուշհանե գավառի ուղղությամբ սկսվել է 2016-ի ապրիլին, իսկ Տրապիզոնի կողմից՝ նույն թվականի օգոստոսին։
Նոր թունելի շնորհիվ հնարավոր կլինի 58,1 միլիոն լիրայի վառելիքի եւ ժամանակի խնայողություն անել, 15779 տոննայով կնվազի դեպի մթնոլորտ արտանետումների ծավալը: