Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարեւելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված եւս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակցի) մասունք:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:
Այս պահին տարվում են բանակցություններ որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ: ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: