Ըստ ՊՆ-ի 2022-ի տարեկան ծրագրի՝ 2022-ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ՝ պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման նպատակով։
Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը, ինչպես նաեւ ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները` վարժական եւ ինժեներական աշխատանքների իրականացման համար։
Ծախսերն իրականացվելու են 2022-ի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին: