Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ հունվարի 13-ին Ղազախստանում խռովություններից հետո առաջին միջազգային չվերթն է կատարվել: Ալմաթիի օդանավակայան է ժամանել քաղաքացիական ինքնաթիռ թուրքական Անթալիայից:
Ղազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ հունվարի 13-ին նախատեսում է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի եւ Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթերը:
Ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերությունն էլ հայտնել էր, որ ամենօրյա չվերթերը Մոսկվայի եւ Ալմաթիի միջեւ կվերսկսվեն հունվարի 14-ից:
Պարետային ժամ գործելու կապակցությամբ Ալմաթիի օդանավակայանն աշխատում է 08:00-21:00-ը։