Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ղոմ քաղաքում տեսակոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ 2021-ին իրանական նավթի արտահանումն աճել է 40 տոկոսով, եւ նավթային եկամուտները արդեն սկսում են վերադառնալ երկիր:
Ռայիսին նշել է նաեւ, որ իր վարչակազմն աշխատում է Միացյալ Նահանգների՝ Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները չեզոքացնելու ուղղությամբ: Իբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իրանական նավթի արտահանման ծավալներն այնքան են աճել, որ դա արդեն Իրանին չի անհանգստացնում:
Իրանի նախագահը հավելել է, որ իրանական դրամի արժեզրկումն ու գնաճը եւս կրճատվել են: