Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 13-ին հանդիպել է Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ: Նրանց հետ զրույցում Էրդողանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային իրավիճակին:
«Ադրբեջանի կողմից հողերի ազատագրմամբ Կովկասում նոր փուլ ենք մտել: Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք սկսել»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ձեռնարկվող քայլերի արդյունավետության համար Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը, ուստի կարեւոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ։
Էրդողանը հանդիպման ժամանակ հայտնել է նաեւ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց է սկսել:
Նա հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու նպատակ հետապնդել: Էրդողանն ասել է, թե հուսով են՝ 2022-ին ԵՄ-ն կհրաժարվի իր ռազմավարական կարճատեսությունից եւ ավելի վճռական քայլեր կձեռնարկի Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։