Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկել են տիեզերական անվտանգությանն առնչվող, այդ թվում՝ տիեզերական աղբից երկրագնդի 30 հազար արբանյակների պաշտպանության վերաբերյալ հարցեր:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տիեզերքի անվտանգության շուրջ քննարկումը դառնալու է ԵՄ ապագա պաշտպանական ռազմավարության մի մասը, որին դաշինքը շուտով հավանություն կտա: Բարձրագույն հանձնակատարն ընդգծել է, որ տիեզերական աղբի քանակի ավելացման հանդեպ անտարբերությունը միանգամայն անպատասախանատու վերաբերմունք է եւ լուրջ սպառնալիք է երկրագնդի համար: