ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին եւ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին:
Կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաեւ Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ: