Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ Բաքուն Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթեւոսյանին, փոխանցել է ռուս խաղաղապահներին։
Ըստ ադրբեջանական ՊՆ–ի` Մաթեւոսյանն այսօր ցերեկը մոլորվել է եւ անցել Ադրբեջանի սահմանը:
Իսկ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը հայտնել էր, որ 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առեւանգել են հովվին, քշել–տարել են նաեւ նրա հոտը։