ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահները գրենական պիտույքներ եւ այլ նվերներ են հանձնել Ստեփանակերտի Սախարովի անվան դպրոցի միջին դասարանների՝ ինտերակտիվ «Խաղաղության դաս»-ի մասնակից ավելի քան 50 աշակերտների:
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովն ասել է, որ հանրության հետ աշխատանքի շրջանակում Ստեփանակերտի դպրոցներից մեկում անցկացված «Խաղաղության դասին» երեխաներին պատմել են Ռուսաստանի մշակույթի, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի աշխատանքի մասին: