Գերմանիայի դաշնային կառավարությունը որոշել է եւս 9 ամսով երկարաձգել Իրաքում եւ Իրաքյան Քրդստանում տեղակայված զորախմբի ծառայության ժամկետը: Գերմանական զորախմբի թվաքանակը կսահմանափակվի 500-ով:
Գերմանացի զինվորականները տեւական ժամանակ է, ինչ մարզում են Իրաքի ու Քրդստանի կառավարության զինված ուժերին (Փեշմերգին)՝ «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ ԻՊ-ի դեմ դրանց պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Ավելի վաղ գերմանական կողմը նաեւ ռազմատեխնիկական աջակցություն էր ցուցաբերել Փեշմերգին։
Իրաքյան Քրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին թվիթերյան գրառմամբ գոհունակություն է հայտնել Գերմանիայի կառավարության որոշման կապակցությամբ: Նա հիշեցրել է, որ ԻՊ-ն դեռ վերջնական չի ջախջախվել եւ շարունակում է վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար: