Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չինացի գիտնականների հետ համատեղ հետաքննություն կանցկացնեն ՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի ծագման պատճառները բացահայտելու նպատակով: Դրա մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն:
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյսուսը հիասթափություն էր հայտնել փորձագետների միջազգային գիտական խմբի ժամանման թույլտվության հարցը Չինաստանի իշխանությունների կողմից ձգձգելու առիթով:
ՉԺՀ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինն թույլտվության ուշացումը բացատրել է «համավարակի պայմաններում երկրի պաշտոնական ընթացակարգերի առանձնահատկությամբ»: