Ըստ ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում հունվարի 14-ին անցկացված բանակցությունների արդյունքում պայմանավորվել են ընդհանուր եզրեր գտնելու համար երկխոսությունը վարել կառուցողական ու ապաքաղաքական առանցքով:
«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական առանցքով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի՝շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելու ճանապարհով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։