ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է այս տարվա շրջանավարտներին ավարտական վկայականների ու ատեստատների փոխարեն տրամադրել էլեկտրոնային փաստաթղթեր` անհատական QR կոդերով։
«Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը»,– գրել է Անդրեասյանը։
Նախագիծը նախքան կառավարության հաստատմանը ներկայացնելը մինչեւ հունվարի 22-ը կդրվի հանրային քննարկման։