Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ ձնհալի վտանգի պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է:
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից հայտնել են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբա (Փոստա) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելվում է:
Ճանապարհի 123-135 կմ հատվածում (Դարիալի կիրճ) երթեւեկության ընթացքում արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառումը: Նշված ռեժիմով երթեւեկությունն իրականացվում է Վրաստանի ճանապարհային ոստիկանության անմիջական վերահսկողության եւ համակարգման ներքո: