Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:
«Ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարեւոր անդամ երկրներից է»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: