Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղում։
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում՝ առցանց ճեպազրույցի ժամանակ, ասել է, թե մտահոգիչ է, որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին եւ կոնկրետ միջոցառումներ նախանշել կողմերին աջակցելու, մարդկանց միջեւ շփումներ հաստատելու, մարդասիրական խնդիրների լուծման գործում:
Լուկաշեւիչը նշել է, թե հուսով է, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաեւ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: