Թուրքական «Habertürk» պարբերականը գրում է, որ ներկայում Ռուսաստանը հայերի համար կայունության միակ երաշխավորն է: Այլ կերպ ասած, թեեւ Պուտինը հանդես է գալիս կրակի դադարեցումն ապահովողի դերում, այնուհանդերձ չի ցանկանում, որ Հայաստանն ի վերջո խղճուկ վիճակում հայտնվի Ադրբեջանի աչքին: Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Պուտինը չի ցանկանում Փաշինյանի հեռանալը:
Մոսկվայի դիվանագիտական ջանքերը միեւնույն ժամանակ կարելի է դիտարկել որպես հայերի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնման միջոց, քանզի նրանք 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական կառավարության կողմից իրենց լքված էին զգում։
Թուրքիայի համար, սակայն, Ռուսաստանի նախաձեռնությունները վկայում են, որ Կրեմլն ուզում է իր ձեռքում պահել վերահսկողությունը տարածաշրջանում եւ ակնարկում է. «Իմ կողմից եղիր, բայց գործերիս առանձնապես մի խառնվիր»:
Ռուսաստանի համար կարեւոր է, որ Կովկասում Թուրքիան պասիվ եւ սահմանափակ ներկայություն ունենա, չխորանա տարածաշրջանում՝ նաեւ Նախիջեւանի հետ ցամաքային կապի հաշվին: