Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն։ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատն արդեն Իրանի Չաբահար նավահանգստում է։
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմանավերի համատեղ ռազմածովային զորավարժության անցկացմանը նվիրված խորհրդաժողովին կմասնակցի Ռուսաստանի ռազմածովային նավատորմի պաշտոնական պատվիրակությունը: Ռուսական նավերը կհամալրեն պարենի, ջրի եւ վառելիքի պաշարները:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը Վլադիվոստոկից դուրս է եկել 2022-ի զորավարժությունների մեկնարկից մի քանի օր առաջ։ Առաջադրանքների իրականացման ժամանակահատվածում նավերը կմեկնեն մի շարք պետությունների նավահանգիստներ:
Ըստ Թեհրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի ավելի վաղ արած հայտարարության՝ ՌԴ-ն, Իրանն ու Չինաստանը 2021–ի վերջին եւ 2022-ի սկզբին Պարսից ծոցի շրջանում համատեղ «Chiru» ծովային զորավարժություններ կանցկացնեն: Դեսպանը նշել էր, որ զորավարժությունների հիմնական խնդիրը միջազգային նավագնացության անվտանգության ապահովման եւ ծովահենների դեմ պայքարի գործողությունների մշակումն է: