Թուրքական «Habertürk» պարբերականի ռազմական թղթակից Չետիներ Չետինը, մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը, գրում է, որ հակառակ Պուտինի եւ Էրդողանի՝ տարածաշրջանը համատեղ վերականգնելու պայմանավորվածությանը՝ որոշումներն ընդունում է միայն Ռուսաստանը:
Իսկ Անկարային ի՞նչ դեր է վերապահված Կովկասում:
«Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցով բանակցություններում մինչ օրս Թուրքիան ներգրավված չէ»,- նշում է մեկնաբանը՝ հավելելով, որ խնդիրն արդեն դուրս է եկել ղարաբաղյան հակամարտության շրջանակից եւ հայտնվել Հայաստան-Նախիջեւան տիրույթում:
«Մոսկվան զգուշությամբ է արձագանքում Բաքվից հնչող՝ Ադրբեջան-Նախիջեւան ուղիղ կապ հաստատելու հռետորաբանությանը»,-եզրակացնում է Չետինը։