Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հայտնել է, որ Ղազախստանի Նուրսուլթան եւ Ալմաթի քաղաքներում, ինչպես նաեւ Ալմաթիի, Աթիրաուսկի, Ժամբիլի, Կըզըլորդինի ու Մանգիստաուսկի մարզերում հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը վաղաժամկետ չեղյալ էր հայտարարել արտակարգ դրությունը մյուս տարածաշրջաններում:
Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարի՝ երկիրը վերադառնում է բնականոն կյանքին։