Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը հայտարարել է, որ համավարակի ավարտը դեռ չի երեւում, եւ հաշվի առնելով «Օմիկրոնի» անհավանական տարածումն ամբողջ աշխարհում` չի բացառվում, որ կորոնավիրուսի նոր տարբերակներ ի հայտ գան։ Գեբրեեսուսը շեշտել է նոր մանրէահիմքերին առնչվող իրավիճակը գնահատելու կարեւորությունը:
Ըստ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի՝ թեեւ «Օմիկրոնը» համեմատաբար թեթեւ ընթացք ունի, սակայն սխալ է կարծել, որ թեթեւ հիվանդություն է, քանի որ այդ մանրէահիմքով վարակվածներն էլ կարող են հոսպիտալացվել, մահվան դեպքերը եւս բացառված չեն։