Ըստ գերմանական DPA գործակալության՝ 2005-2021 թվականներին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ բարձր մակարդակի խորհրդական աշխատելու առաջարկը:
Նախկին կանցլերի բյուրոյում նշել են, որ Մերկելն այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն է հայտնել նրան, բայց ասել է, որ չի ընդունի առաջարկը:
16 տարի Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրած Անգելա Մերկելը դեռ 2018-ին հայտարարել էր, որ չի առաջադրի թեկնածությունը հինգերորդ ժամկետի համար: 2021-ին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Նախկին կանցլերը բազմիցս ասել է, որ մտադիր չէ պաշտոնաթողությունից հետո քաղաքական պաշտոններ զբաղեցնել: