ՀՀ արտգործնախարարությունը պարզաբանել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի տարածքում սահմանված կարանտինի պայմաններում երկիր մուտք գործելու ընթացակարգի փոփոխությունները։
Օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են, եւ այսուհետ բոլորը կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։
Սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:
Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում, եւ պարտադիր ինքնամեկուսացվում են մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
Զննության արդյունքներով, համապատասխան ախտանշանների դեպքում, անձը հոսպիտալացվում է:
ՊՇՌ հետազոտության եւ հնարավոր բուժման հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին: