Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը Ղուբաթլիի շրջանում հատուկ սահմանային դիվիզիայի շտաբ է բացել։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալներով` 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Ջաբրայիլում, Զանգելանում, Ղուբաթլիում եւ Լաչինում կառուցվել են 19 նոր զորամաս, 100 սահմանային անցակետ: