ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հեռավար ձեւաչափով դիմելով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի առցանց մասնակիցներին, կոչ է արել 2022 թվականը դարձնելու վերականգնման տարի:
Գուտերեշն ընդգծել է համագործակցության անհրաժեշտությունը երեք բնագավառներում՝ պատվաստանյութերի արդար մատակարարում, համաշխարհային ֆինանսական համակարգի կայունացում եւ զարգացող երկրներում կլիմայի պաշտպանությանն ուղղված քայլեր:
Նա հորդորել է արդարաբար բաժանել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշարները, կայունացնել ֆինանսական համակարգը, վերանայել պարտքերը եւ որոշակի գործողություններով բարելավել կլիման:
Դավոսի համաժողովն ամեն տարի հունվարին գումարվում է Շվեյցարիայում՝ «Դավոս» առողջարանային ավանում: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այս հունվարին համաժողովի մասնակիցները հանդես են գալիս առցանց ուղերձներով, իսկ բուն համաժողովը կանցկացվի ամռանը: