Իրանի պետական գազային ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական անսարքության պատճառով 10 օրով դադարեցնում է Գյուրբուլակի անցակետից բնական գազի մատակարարումը Թուրքիային։
Թուրքական «BOTAŞ» պետական գազային ընկերությունը եւս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 17-ից Գյուրբուլակի անցակետից Թուրքիային մատակարարվող բնական գազի մատակարարման ճնշումը եւ քանակությունը սկսել են նվազել, եւ բնական գազի գնումը նվազել է մինչեւ 1/3-րդ չափով։